Չինաստանի Նիմբո քաղաքում ընթացող 2026 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը 57 կգ քաշային կարգում Հայաստանն ներկայացրեց գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:
Պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահեց 85 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում Գրիգորյանը երկրորդ մոտեցմամբ ֆիքսեց 114, երրորդում 120 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրեց չորրորդ տեղը:
Նշենք Ալեքսանդրան կրկնեց 2024 թվականի ձմռանը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գրանցած արդյունքը, երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Նա նաև արժանացել է հրում վարժության արծաթե մեդալին:
2026 թվականի ապրիլին Վրաստանի Բաթում քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ երկամարտի 210 կգ (91+119) արդյունքով։ Ալեքսանդրան հրում վարժությունում բարձրացնելով 119 կգ արժանացել փոքր բրոնզե մեդալի:
Հիշեցնենք 2026 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
Ղազախական Աստանայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների պայքարը մեկնարկեց Զենեեմեդեր Բյամբասուրենի նկատմամբ հաղթանակով հասնելով մինչև եզրափակիչ որտեղ պարտվեց ԱՄՆ ներկայացնող Բոն Բասեթին 1:9 հաշվով: Վազգեն Թևանյանը Ղազախստանից տուն կվերադառնա արծաթե մեդալով:
2020 թվականի դեկտեմբերին Բելգրադում կայացած աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Վազգեն Թևանյանը 65 կիլոգրամ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Բահրեյնը ներկայացնող Հաջի Մոհամեդ Ալիին ՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոլայ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով գերազանցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։ Եզրափակչում Թևանյանը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևին 9։1 հաշվով:
Հավելենք Ծանրամարտի աշխարհի առաջնության հինգերորդ մրցաշարային օր` վաղը հոկտեմբերի 31-ին մրցահարթակ դուրս կգան 75 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը և C խմբի պայքարում Տիգրան Կարապետյանը:
Վլադիմիր Գաբրիելյան