Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի շրջանակում «ԲԿՄԱ»-ն տանն ընդունեց «Ալաշկերտ»-ին: Առաջին խաղակեսում հյուրերն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին և հանդիպման մեկնարկում` Կարեն Նալբանդյանը բացեց հանդիպման հաշիվը (1:0): Բաց թողնված գնդակից հետո «բանակայիններն» խաղակեսի որոշակի հատվածում ակտիվությամբ աչքի ընկան, որը երկար չշարունակվեց: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հանգստացրեց խաղ: Առաջին կեսի վերջում տան տերերը կրկին ակտիվացան, սակայն հաշվի հավասարակշռությունը վերականգնել չհաջողվեց:
Երկրորդ խաղակեսում` «Ալաշկերտ»-ը ավելի շատ տիրելով գնդակին ստանդարտի խաղարկումից, խառնաշփոթ իրավիճակում հանդիպման 57-րդ րոպեին Մոմո Տուրեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0) խփելով իր տասնմեկերորդ գոլը ընթացիկ առաջնությունում, գոլերի թվով հավասարվելով իր խաղընկեր` Կարեն Նալբանդյանին:
«Ալաշկերտը» Ռոբերտ Դարբինյանի խաղադաշտից հեռացվելուց հետո սկսեց էլ ավելի համակարգված ֆուտբոլ խաղալ: Երկրորդ խաղակեսի մեկնարկում պասիվ գործողություններ էին նկատվում «բանակայինների» կողմից, բայց ընթացքում ակտիվացան` Արգիշտի Պետրոսյանը և խաղընկերները, սակայն այն գոլի վերածել չհաջողվեց: Գրեթե հանդիպման վերջնամասում «Ալաշկերտը» սկսեց հինգ պաշտպանով հանդես գալ փորձելով բարդություններ ստեղծել մրցակցի համար, բայց «ԲԿՄԱ»-ի փոփոխությունները տվեցին իրենց պտուղները, փոխարինման մտած Սուրեն Կիրակոսյանը հանդիպման 79-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը (2:1): Այս խփած գնդակը վստահություն հաղորդեց` Արմեն Գյուլբուդաղյանցի տղաներին, 82-րդ րոպեին կրկին փոխարինման մտած` Հարություն Մանուկյան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (2:2):
«Ալաշկերտը» այս խաղից հետո իր ակտիվում ունի 44 միավոր հավասարվելով «Փյունիկին» ում հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի երրորդ/չորրորդ տեղերը: Հավելենք Հայաստանի 16-ակի չեմպիոնը վաղը մայիսի 3-ին արտագնա խաղում ուժերը կչափի` «Նոա»-ի հետ, «ԲԿՄԱ»-ն իր միավորների թիվը հասցրեց 22-ի:
Թեժ և միաժամանակ դրամատիկ հանդիպում ստացվեց որտեղ կարող էր հաղթել յուրաքանչյուրը, սակայն բավարարվեցին մեկական միավորով: