SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գլխավոր մարզչին մշտապես պահել թիմում

06 մայիսի 2026 | 15:58:13 | 40

Մայքլ Քերիկին կառաջարկվի դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» մշտական մարզիչ, հայտնում է` The Guardian-ը։

Քերիքը դեռ չի խոսել ակումբի խորհրդի հետ իր ապագայի մասին, սակայն աղբյուրը պնդում է, որ մարզական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսը և գործադիր տնօրեն Օմար Բերրադան տպավորված են մարզչի կատարած աշխատանքով։

Քերրիքի՝ հունվարին նշանակումից ի վեր, թիմը հաղթել է Պրեմիեր լիգայի 14 խաղերից 10-ում և ապահովել է Չեմպիոնների լիգայի վաղաժամ որակավորում։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները նաև տեղյակ են, որ Քերիկն ունի թիմի և հանդերձարանի խաղացողների աջակցությունը, ուստի աղբյուրը կարծում է, որ այժմ, երբ «Կարմիր սատանաները» հաստատել են իրենց վերադարձը Եվրոպայի էլիտար մրցաշար, Մայքլին կառաջարկվի մշտական պայմանագիր։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: