SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ՆՈԱ»-Ն ՀԱՂԹԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ», «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ» «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

06 մայիսի 2026 | 22:39:28 | 42

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում` «Արարատ-Արմենիա»-ն տանն ընդունեց` «Փյունիկ»-ին։  Հանդիպման սկզբնամասում Զիդան Բանջաքին բացեց հանդիպման հաշիվը (1։0), առաջ մղելով տան տերերին։

Այս թիմերի միջև հանդիպումներն անցնում են թեժ պայքարում, էմոցիոնալ երկխոսություն սկսվեց թիմերի տեխնիկական գոտում որի հետևանքով` Արտակ Օսեյանը և Մանուել Տուլիպան ստացան մեկական դեղին քարտ։ Վերջին անգամ թիմերը հանդիպել են 21-րդ մրցափուլի շրջանակում որն ավարտվեց 2։0 «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակով։ Այդ խաղի ընթացքում «Նռնագույնների» և «Սև ու սպիտակների» ներկայացուցիչների միջև ծեծկրտուք սկսվեց։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ` Արտակ Օսեյանը հետխաղյա ասուլիսի ընթացքում պատասխանելով` sportsworld.am-ի ներկայացուցչի հարցին նշեց` «Մենք երբեք իմ մարզչական կազմը և ես ինքս երբեք հակառակորդի շտաբին կամ նստարանին ոչ մի կերպ չենք վիրավորում, թույլ էլ չենք տա մեզ նույնիսկ նայել այն կողմ, բայց մերը կարող է լինել տեակցիա երբ որ տեսնում ենք մեզ ինչ որ բան են ասում մենք բնական է պետք տանք ռեակցիա», ամբողջական ասուլիսը` այստեղ:

Զիդան Բանջաքիի գոլը հաղթական դարձավ իր թիմի համար և այս պահին 54 միավորով գլխավորում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը 45 միավորով «Ուրարտու»-ի հետ բաժանում է երրորդ և չորրորդ տեղը:

Զուգահեռ ընթացող խաղում` «Նոա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց Կապանի «Գանձասարի հետ: Հանդիպման 20-րդ րոպեին հյուրերի կազմում Արտյոմ Ավանեսյանը բացեց հանդիպման հաշիվը (1:0): 27-ամյա ֆուտբոլիստի հեղինակած գնդակն միայն էր առաջին խաղակեսում:

Կապանցիներն մեկ անգամ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը Ժոաո Միգելի գոլի շնորհիվ 1:1):  Հաշիվը հավասարվելուց հետո` «Նոա»-ի բոսնիացի 28-ամյա հարձակվող` Նարդին Մուլահուսեյնովիչը դարձավ դուբլի հեղինակ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման 74 և 82-րդ րոպեներին (1:3), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գուստավո Խանգարեն:

Այսպիսով «Նոա»-ն 4:1 հաշվով «Գանձասարի» նկատմամբ միավորների թիվը հասցնելով 46-ի զբաղեցնելով երկրորդ տեղը, «Գանձասարը» ութերորդն է 21 միավորով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: