SPORTSWORLD.AM

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Բարկոլայով

08 մայիսի 2026 | 12:40:23 | 40

«Արսենալը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Բրեդլի Բարկոլայի ծառայություններով , հաղորդում է Sky Sport Germany-ն։

 Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» ուշադիր հետևում է Բարկոլայի իրավիճակին և արդեն հավաքում է 23-ամյա Ֆրանսիայի հավաքականի խաղացողի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա հրաժարվել է, և բանակցությունները ներկայումս շարունակվում են:

Հատկանշական է, որ «Արսենալը» շատ շուտով հնարավորություն կունենա տեսնելու Բարկոլային գործողության մեջ՝ շաբաթ օրը՝ մայիսի 30-ին, երբ ակումբը Բուդապեշտում Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու է «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Փարիզյան ակումբը եզրափակիչ է հասել երկրորդ տարին անընդմեջ, մինչդեռ լոնդոնյան թիմը՝ 20 տարվա ընթացքում առաջին անգամ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: