«Ռեալ Մադրիդը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի առողջական վիճակի վերաբերյալ ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ այսօր առավոտյան թիմի հանդերձարանում թիմակից Օրելյեն Չուամենիի հետ տեղի ունեցած վեճից հետո։
«Այսօր անցկացված բժշկական զննումների արդյունքների հիման վրա մեր խաղացող Ֆեդե Վալվերդեի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք»:
Վալվերդեն տանն է՝ լավ վիճակում, և պետք է հանգստանա 10-14 օր, ինչպես նշված է այս ախտորոշման բժշկական արձանագրություններում», - ասվում է «Լոս Բլանկոսի» հայտարարության մեջ։ Նա բաց կթողնի Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղը, որը կկայանա մայիսի 10-ին։