պարտվեց «Արարատ»-ին: Այս հանդիպումը առաջինն էր նորանշանակ գլխավոր մարզիչ` Վարդան Բիչախչյանի համար: Բիչախչյանի գլխավորությամբ գյումրեցիները հանդես եկան 4-2-3-1 խաղային դասավորությամբ: Ըստ` sportsworld.am-ի հանդիպումը աջքի ընկավ ոչ ակտիվ ֆուտբոլով, սակայն` «Վանը» ավելի շատ էր տիրում գնդակին և 71-րդ րոպեին չարենցավանյան թիմը բացեց հաշիվը` Պետեր Էմեկա գոլով (1:0), 20-ամյա ֆուտբոլիստը բացեց նաև իր գոլերի թիվը ընթացիկ առաջնությունում: Նիգերիացին Արթուր Ասոյանի գլխավորած թիմի կազմում մասնակցել է յոթ հանդիպման: Այսպիսով «Վանը հաղթեց` «Շիրակին» միավորների թիվը հասցնելով 31-ի և զբաղեցնում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը, «Շիրակը» 12 միավորով Երևանի «Արարատի» հետ բաժանում է իններորդ և տասներորդ տեղը:"/>
Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի շրջանակում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Գյումրեցիները նախորդ տուրում տանը պարտվեց «Արարատ»-ին: Այս հանդիպումը առաջինն էր նորանշանակ գլխավոր մարզիչ` Վարդան Բիչախչյանի համար: Բիչախչյանի գլխավորությամբ գյումրեցիները հանդես եկան 4-2-3-1 խաղային դասավորությամբ: Ըստ` sportsworld.am-ի հանդիպումը աջքի ընկավ ոչ ակտիվ ֆուտբոլով, սակայն` «Վանը» ավելի շատ էր տիրում գնդակին և 71-րդ րոպեին չարենցավանյան թիմը բացեց հաշիվը` Պետեր Էմեկա գոլով (1:0), 20-ամյա ֆուտբոլիստը բացեց նաև իր գոլերի թիվը ընթացիկ առաջնությունում: Նիգերիացին Արթուր Ասոյանի գլխավորած թիմի կազմում մասնակցել է յոթ հանդիպման: Այսպիսով «Վանը հաղթեց` «Շիրակին» միավորների թիվը հասցնելով 31-ի և զբաղեցնում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը, «Շիրակը» 12 միավորով Երևանի «Արարատի» հետ բաժանում է իններորդ և տասներորդ տեղը:
Նկարը` «ՎԱՆ» ՖԱ-ի